Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսն իր կարծիքն է հայտնել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղի վերաբերյալ: Սանչիսը նշել է, որ ուելսցի ֆուտբոլիստը մեծ շեշտադրում է կատարում անհատական խաղի վրա:
«Ֆուտբոլիստը պետք է ներդաշնակ լինի խաղադաշտում իր թիմակիցների հետ: Ցանկացած ֆուտբոլիստ իր գործոողությունները պետք է ծառայեցնի թիմի շահերին, ոչ թե հակառակը: Բեյլը նույնպես:
Բեյլը հիանալի խաղային որակներ ունի, բայց նրա խաղը երբեմն տուժում է անհատական գոոծողություններով տարվելու պատճառով: Ցավում եմ, քանի որ նա շատ բան կարող է տալ թիմին»,- Marca-ն մեջբերում է Սանչիսի խոսքերը:






































