Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան հաստատել է, որ Անդերսոնը վերադառնում է Բրազիլիա, տեղեկացնում է The Guardian-ը:
«Հաջողություն եմ մաղթում իմ ընկերոջը` Անդերսոնին, ով վերադառնում է իր հայրենի երկիր` Բրազիլիա: Միայն լավն ու բարին քեզ, ընկե՛րս»,- գրել է իսպանացի ֆուտբոլիստն իր միկրոբլոգում:
Հավելենք, որ գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:








































