ՄԱԿ-ի կլիմայական գործակալությունը հաստատել է տվյալները, որ 2014 թվականը եղել է օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաշոգ տարին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով՝ գլոբալ ջերմաստիճանը 0,57 °C-ով բարձր է 14°C միջին երկարաժամկետ ցուցանիշից (1961-1990 թթ. չափումների տվյալները):
«Ամենաշոգ 15 տարիներից 14-ն այս դարում են եղել»,- այս մասին ասել է գործակալության ղեկավար Միշել Ժառոն:
Ավելի վաղ պատմության ամենաշոգ տարվա մասին հայտնել են ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային երևույթների ազգային վարչությունում:











































