Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած Expotatto Venezuela-2013 ցուցադրության պատվավոր հյուրն էր ամերիկացի Մեթ Գոնը՝ Մարդ-Շախմատ մականունով: Նրա մարմնի 98 տոկոսը՝ ներառյալ աչքերը, պատված է շախմատաձև դաջվածքներով, հաղորդում է Mirfaktov-ը:
Շրջապատողները նրան խելագար են համարում, սակայն Մարդ-Շախմատն այդ կարծիքին չէ:
Մոտ 20 տարի առաջ նա իր մարմնի վրա դաջվածքներ էր կրում մաշկի բնածին թերության պատճառով: Իսկ այսօր Մեթը լիովին երջանիկ է:












































