Դուբայցի գործարարները նախատեսում են Մարոկկոյում կառուցել 540 մ բարձրությամբ երկնաքեր: Այս օբյեկտը կրկնակի բարձր կլինի, քանի Աֆրիկայի ամենաբարձր շինությունը, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Նոր շինությունը կստանա Al Noor Tower անունը: Համալիրը կներառի հյուրանոց, գրասենյակային տարածքներ և հսկայական սպա-կենտրոն: Նախագծի իրագործման համար գործարարները պատրաստ են հատկացնել 1 միլիարդ դոլար: Համալիրը կունենա 114 հարկ:
Հատկանշական է, որ նախագծի մշակմանը մասնագետները առավելագույնս պատասխանատու են մոտեցել` մտածելով յուրաքանչյուր գործոնը: 114 հարկ ընտրվել է այն պատճառով, որ Ղուրանը պարունակում է հենց այդ քանակությամբ գլուխ:
Նախագծի հեղինակները օբյեկտի շինարարության հստակ ժամկետները դեռևս չեն հաղորդում:











































