Թուրքիայում կստեղծվի ամերիկյան Հոլիվուդի և հնդկական Բոլիվուդի կրկնօրինակը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է այն առաջնահերթ ոլորտների անունները, որոնք կարող են հույս դնել պետության ֆինանսական աջակցության վրա: Այդ ցուցակի մեջ են մտել կինոարտադրությունը, բժշկական զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը: Առաջնային է համարվել նաև համաշխարհային «երազանքների գործարանի» կրկնօրինակի՝ Turkewood-ի ստեղծման նախագիծը:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը արդեն հնչեցրել է այս միտքը թուրք ֆիլմարտադրողների և նրանց հնդիկ գործընկերների՝ 2011թ. Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: