Համացանցը ավելի արագ է վերածվում ռազմական գործողությունների լիարժեք թատրոնի: Բրիտանական բանակը պաշտոնապես ստեղծում է ստորաբաժանում սոցցանցերում աշխատանքի համար, որը ներգործում է հոգեբանության վրա և հմտացած է զանգվածային գիտակցության վրա ազդելու ուղղությամբ:
Իսրայելի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի օրինակով՝ Լոնդոնը պատրաստվում է ունենալ «բազմոցային զորքեր»:
Բրիտանական բանակի 77-րդ բանակը տեղակայվելու է Հերմիթեյջ բնակավայրում: Դրա կազմի մեջ կմտնեն 1500 վերապատրաստված մասնագետներ:
Ստորաբաժանումը սկսի գործել ապրիլին՝ գրում է The Guardian-ը:
«Facebook-ի զինյալները» օրական 24 ժամ կհետևեն տեղեկատվական հոսքին՝ ազդելով դրա վրա հօգուտ Միացյալ Թագավորության:
Պարբերականը հայտնում է, որ նոր տեսակի զորքերի ստեղծումը պայմանավորված է թալիբների դեմ վերջին օպերացիաների հետ կապված իրադարձություններով Աֆղանստանում և Ուկրաինայում, արմատական իսլամիստների ագրեսիայով Իրաքում և Սիրիայում:











































