Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչումը:
«Ես վստահ եմ, որ կնվաճեմ Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչումը. միայն չգիտեմ՝ դա «Ռեալ»-ի հե՞տ կլինի, թե՞ ոչ:
Ակտիվ աշխատանքի համար ես ևս 15-20 տարի ունեմ, այնպես որ այդ ժամանակահատվածում հաստատ կարող եմ ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Մոուրինյոն:








































