Ճապոնիայի կառավարությունը պատրաստել է 2013թ. ֆինանսական տարվա՝ շուրջ 1.05 տրիլիոն դոլարի բյուջեի նախագիծ: Այս մասին հաղորդել է RIA Novosti-ն` վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
Երկրի կառավարությունը հույս ունի, որ հարկային եկամուտները կկազմեն 477-488 միլիարդ դոլար:
Բյուջեի նախագիծն անցնում է համաձայնեցման վերջին փուլը Ճապոնիայի ֆինանսների և այլ նախարարությունների միջև: Ակնկալվում է, որ երեքշաբթի նախագիծը կհաստատվի կառավարության կողմից:












































