Գիտնականները պարզել են, որ մեր`բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում մարդիկ ավելի քիչ են անհանգստանում անձնական տեղեկությունները գաղտնի պահելու մասին` չնայած հակառակն են պնդում: Այս մասին գրում է Scince պարբերականը:
Սոցիալական կայքերում պրոֆիլներ լրացնելը և նամակագրությունը, վճարման էլեկտրոնային համակարգերի օգտագործումը և այլ բաներ այնքան սովորական են դարձել, որ մենք չենք մտածում նման տեղեկության տարածման հնարավոր հետևանքների մասին:
Մասնագետները ենթադրում են, որ համացանցում անձնական տեղեկությունները տարածելու վտանգի մասին մարդկանց տեղեկացնելն արդեն բավական չէ: Անհրաժեշտ է օգտատիրոջը հստակ ներկայացնել համացանցում իր գործունեության հնարավոր հետևանքները:












































