Գերմանական գարեջուրը վերջին 8 տարում առաջին անգամ վաճառքի ռեկորդ է սահմանում: Այս մասին հայտնում է The Local-ը:
2014 թ. օգտագործվել է մոտ 95.6 մլն հեկտոլիտր: Այդպիսի քանակությամբ խմիչքով կարելի է լցնել օլիմպիական չափերի մոտ 4000 լողավազան:
Վաճառքի ծավալների ավելացման հնարավոր պատճառների թվում Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության աշխատակից Պամելա Մարտինը նշել է երկու գործոն՝ լավ եղանակն ու ֆուտբոլը:
«Տարվա ընթացքում լավ եղենակ է եղել, գերմանացիները լավ ելույթ ունեցան միջազգային հարթակում, գարեջրագործները կարող են ուրախանալ»,- ասել է Մարտինը:









































