Ադրբեջանի սահմանային-անցակետային Ասթարա վայրում հանդիպել են Ադրբեջանի և ԻԻՀ-ի մաքսային կոմիտեների փոխնախագահները։ Այս մասին իրանական ISNA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոսհեն Փաք Այինը։
Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանային-անցակետային վայրում առկա խնդիրների հաղթահարման մասին, պետք է հեշտացվեն մաքսային ընթացակարգերը՝ ուղևորների և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի կապակցությամբ, ինչպես նաև՝ բարելավել առևտրային շրջանառությունը։
Դեսպանն ասել է, որ հանդիպման արդյունքների հիման վրա սպասվում պայմանագրի ստորագրում՝ համձայնեցված հարցերի շուրջ։











































