Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Տնտեսական պատերազմ հասարակության դեմ

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի տարբեր զարգացումների:

Դատելով Հովիկ Աբրահամյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից՝ աշխարհում ընթացող տնտեսական պատերազմին Հովիկ Աբրահամյանը Հայաստանը պատրաստ է պահում երկրի ներսում հայտարարած տնտեսական պատերազմով՝ ընդդեմ փոքր ու միջին բիզնեսի, անհատ ձեռներեցների: Սրա մասին են վկայում Հովիկ Աբրահամյանի կառավարության նախաձեռնած քայլերը ամենասկզբից ի վեր: Այդ քայլերում մենք կգտնենք մի շարք արտոնություններ խոշոր բիզնեսի համար և մի շարք դժվարություններ, որ հարուցվել են ՓՄՁ-ների համար:

Դրանցից մեկի դեմ արդեն իսկ մի քանի օր շարունակ տեղի են ունենում բազմամարդ ցույցեր: Առևտրականները բողոքում են պարտադիր փաստաթղթավորման պահանջի դեմ, որ կառավարությունը նրանց ներկայացնում է խոշորներից ապրանք գնելու դեպքում՝ շրջանառության հարկը 3,5-ից 1 տոկոսի հասցնելու դիմաց: Իրականում ՓՄՁ-ներին արվող, այսպես ասած, նպաստավոր ժեստի տակ քողարկված է նրանց համար առաջ եկող բարդությունների մի ողջ կծիկ:

Սա է համաշխարհային տնտեսական պատերազմին Հայաստանի տնտեսությունը պատրաստելու Հովիկ Աբրահամյանի բանաձևը: Այլ բանաձև սպասելը միամտություն էլ կլիներ, քանի որ Աբրահամյանն ու նրա ընտանիքը Հայաստանում խոշոր կապիտալի կրողներ են, և, բնականաբար, պաշտոնական լծակները պետք է գործի դրվեն հենց խոշոր կապիտալի դիրքերն ամրացնելու համար:

Ըստ որում, տեղի է ունենում շատ հետաքրքրական մի բան՝ ՓՄՁ-ները բողոքում են շրջանառության հարկի պահանջների դեմ և հայտարարում, որ իրենք կնախընտրեն չաշխատել, քան աշխատել նման բարդ պայմաններում, սակայն շատ զգայուն են Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցերում և խուսափում են նրան ուղղված հրաժարականի պահանջներից: Եվ սա շատ դժվարությամբ է տեղավորվում տրամաբանության մեջ նաև այն առումով, որ Աբրահամյանը արդեն մի քանի օր շարունակ անտեսում է ցուցարարներին բացատրություն տալու, ընդունելու, լսելու պահանջները: Եվ երբ այս ամենից հետո նրանք չեն բարձրացնում վարչապետի հրաժարականի հարցը, ապա իրավիճակը իսկապես դառնում է տարակուսելի:

Գուցե թե բացատրությունն ընկած է այն իրողությունների հիմքում, որ շրջանառության հարկի դեմ բողոքող քաղաքացիների, այսպես ասած, ակտիվ առաջնորդողները կապված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, որն էլ խնամիական կապով Հովիկ Աբրահամյանի հետ է կապված և ըստ էության վարում է վարչապետի հրաժարականի հարց օրակարգում թույլ չտալու մարտավարություն: Ավելին՝ այդ կուսակցության մի շարք հեղինակավոր անդամներ տարբեր առիթներով հայտարարել են, որ երևում է ինչ-որ բան անելու Հովիկ Աբրահամյանի ցանկությունը, սակայն նրան չեն թողնում:

Այս ամենով հանդերձ՝ պարզ է դառնում, թե ինչու շրջանառության հարկի դեմ ծավալվող շարժումը՝ ի տարբերություն, օրինակ, Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակաշրջանում կուտակային կենսաթոշակային համակագի դեմ ծավալվող շարժման, վարչապետի պաշտոնանկության հարց չի բարձրացնում: Ավելին՝ այսօր ԲՀԿ-ն, կարելի է ասել, պաշտոնապես ստանձնեց ցուցարարների առաջնորդությունը և կառավարությանն ուղղված նրանց պահանջները ուղղորդեց Ազգային ժողով՝ ցուցարարներին փետրվարի 2-ին հրավիրելով այնտեղ:

Սակայն անկախ այս ամենում ներգրավված կամ շահագրգռվածություններ ունեցող քաղաքական կամ իշխանական սուբյեկտների շրջանակներից՝ մի բան հստակ է, որ ընդունված օրենքը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի տնտեսական մարտահրավերներին և հանրության շահերին, բացարձակապես չի կարող նպաստել տնտեսության համար որևէ հիմնարար խնդրի լուծման: Օրենքը պետք է փոխվի միանշանակ, իսկ այս ամենում ամենակարևորն ու մտահոգիչը, իհարկե, այն է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության համար պատասխանատու կառավարությունը Հայաստանի քաղաքացիների դեմ տնտեսական պատերազմ սանձազերծելուց զատ՝ աչքի չի ընկել որևիցե այլ տնտեսական որոշումներով կամ գործողություններով, որոնք առավելագույնս կազատեին փոքր ու միջին ձեռնարկատիրության դաշտը և քաղաքացիներին հնարավորություն կտային գոնե սեփական միջոցներով փորձելու լուծել իրենց հացի խնդիրը՝ կառավարության անկարողության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում