Մոդել, դիզայներ և դերասանուհի Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին բրիտանական Marks & Spencer խանութի հետ համատեղ թողարկել է իր առաջին օծանելիքը՝ Rosie For Autograph: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Հինգշաբթի օրը Լոնդոնում օծանելիքի շնորհանդեսին մոդելը հայտնվել է սեփական Rosie For Autograph դիզայնի մետաքսե զգեստով (այդպես է կոչվում մոդելի ղեկավարությամբ մշակվող ներքնազգեստի ապրանքանիշը):
Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի նուրբ կերպարը համալրել են բաց գույնի Jimmy Choo-ի բոկոտիկները և չեզոք դիմահարդարումը:
Մոդելի խոսքով՝ օծանելիքը ստեղծելիս ինքը ոգեշնչվել է բրիտանական գյուղերի մթնոլորտով. «Ես ուզում էի, որ բույրը շատ զգացմունքային ստացվեր, բայց միաժամանակ ամենօրյա, լիովին նման այն վայրերին, որտեղ ես մեծացել եմ»:
Ռոզիի օծանելիքը վաճառքի է դրվել հունվարի 29-ին, այն արժե 14 ֆունտ ստերլինգ:













































