Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին կոչ է անում չխնայել միլիոնները և ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել թիմի կազմը:
«Այդ թեմայով ես արդեն խոսել եմ Աբրամովիչի հետ և կարծում եմ` նա ինձ հասկացավ:
Մեր մի քանի ֆուտբոլիստներ մասնակցում են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը և մենք ստիպված ենք անընդհատ խաղադաշտ դուրս բերել Լեմպարդին ու Ռամիրեսին, որոնք պարբերաբար վնասվածքներ են ստանում»,- հայտարարեց Բենիտեսը:







































