2012-13թթ. ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Microsoft ընկերության մաքուր եկամուտը կազմել է 6.4 մլրդ դոլար: Դա 3.7 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի նույն շրջանում, հաղորդում է ընկերությունը:
2-րդ եռամսյակում շահույթի կրճատումը կապված է բիզնես-արտադրության բաժնի շահույթի նվազելու հետ (-10 տոկոսից մինչև 5,7 մլրդ դոլար): Սակայն ընդհանուր առմամբ ընկերության շահույթը տվյալ ժամանակաշրջանում աճել է 3 տոկոսով և հասել 21.5 մլրդ դոլարի:
Դրանում էական ներդրում ունեցավ Windows 8 համակարգի արտոնագրերի վաճառքը: 2 շաբաթ առաջ ընկերությունը հայտարարել է նման արտոնագրերի ավելի քան 60 մլն վաճառքի մասին:












































