Super Bowl-2015-ի շոուի մասնակից Քեթի Փերին շարունակում է բորբոքել հանդիսատեսի հետաքրքրությունը. հայտնում է spletnik.ru-ն:
«Որոշ անակնկալների մասին, որ պատրաստել են համերգի կազմակերպիչները, ես ոչինչ չեմ կարող պատմել: Ես պետք է ամեն ինչ գաղտնի պահեմ, բայց ամեն դեպքում կարող եմ ասել, որ դա կլինի իսկական ուրախ կանացի գիշեր»,- Արիզոնայում երեկվա մամլո ասուլիսի ժամանակ ասել է երգչուհին՝ ավելացնելով. «Երբ լսեք առաջին նոտաները, կարծում եմ՝ ձեր ծնոտները կկախվեն, իսկ դեմքերին մինչև ականջները ժպիտներ կհայտնվեն»:
Սակայն Փերին որոշ գաղտնիքներ բացահայտել է: Հայտնի է դարձել, որ բեմում նրան կմիանա Լեննի Կրավիտցը:
Բացի դրանից՝ The Associated Press-ի տեղեկությամբ՝ Super Bowl-2015-ին ելույթ կունենա նաև Միսսի Էլիոթը:
Լեննի Կրավիտցը

Միսսի Էլիոթը

Հիշեցնենք՝ Super Bowl ամերիկյան ֆուտբոլի մրցությունը Ազգային ֆուտբոլային լիգայի չեմպիոնի կոչման համար ԱՄՆ սպորտային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը գործնականում ազգային տոն է:
Խաղակեսերի ընդմիջումը խաղից ոչ պակաս կարևոր է, ուստի ֆուտբոլի դաշտում ամբողջ երկրի աչքի առջև ելույթ ունենալը մեծ պատիվ է:
Քեթի Փերին՝ մամլո ասուլիսի ժամանակ

















































