Sunday, 05 07 2026
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Երևանում ավագ դպրոցի աշակերտը նախկին կոնֆլիկտի պատճառով դանակահարել է համադասարանցուն

Երեկ թիվ 182 ավագ դպրոցում 12-րդ դասարանի աշակերտ Հակոբը զուգահեռ դասարանի իր ընկերոջը դանակահարել էր հենց դպրոցում, դասամիջոցին: Իսկ պատճառը, թերևս, եղել է նախկինում ունեցած կոնֆլիկտը, որը, տնօրենի խոսքով, իր միջամտությամբ հարթվել էր:

«Դե, գիտեք՝ դեռահասներ են, տաքարյուն, սիրահարված, ինչ-որ խնդիրների մեջ: Բայց այդ դեպքը պահի տակ ինչպես է տեղի ունեցել՝ չգիտեմ: Ընդամենը րոպեներ է տևել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը՝ հավելելով. «Այդ երկու աշակերտները ժամանակ առաջ փոքր կոնֆլիկտ են ունեցել, ինչ-որ միջանցքով անցնելիս կպել են իրար, թե ինչ: Սովորական ինչ-որ բան էր տեղի ունեցել: Կանչեցի, զրուցեցի, բացատրեցի, որ մի դասարանում են սովորում, իրենց չի սազում նման պահվածք: Նրանք էլ խոստացան, որ դա չի կրկնվի: Խոստացան, իրար ձեռք սեղմեցին, որ այլևս չեն վիճի, և ոչ մի բան չի լինի, ու գնացին»,- պատմեց տնօրենը:

Սակայն երեկ Սամվելը դուրս է եկել դասարանից, մյուսը պատուհանի մոտ կանգնած նայել է նրան, Հակոբը հայհոյել է Սամվելին, ու այդպես վիճաբանություն է սկսվել: «Սամվելը, որին դանակահարել է Հակոբը, սպորտսմեն է, ուժեղ տղա է, իսկ Հակոբը թույլ երեխա է: Հավանաբար վախից թե չգիտեմ ինչից՝ դանակահարել է»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դանակահարող Հակոբը թույլ առաջադիմության տեր երեխա է, իսկ Սամվելը՝ լավ սովորող, խելացի, պարզապես մի քիչ բռնկուն բնավարությամբ, «իսկ թե իրականում ինչ է եղել՝ կպարզի քննությունը, ավել ոչ մի բան չեմ կարող ասել»:

Նշենք, որ կատարվածի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Սամվել Մարտիրոսյանը ճանաչվել է տուժող: Նա ներկայումս գտնվում է Մուրացանի հիվանդանոցում՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ: Իսկ Հակոբը, հանցագործությունը կատարելու կասկածանքով, հենց նույն օրը ձերբակալվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում