Ոստիկանությունը հայտարարել է մերձմոսկովյան «Նիկոլինա Գոռա» գյուղում Ռուսաստանի և Բելառուսի քրեական հեղինակությունների հանդիպումը խափանելու մասին. ձերբակալվել է 23 մարդ:
«Հանդիպման ժամանակ պետք է որոշվեր Բելառուսի Հանրապետությունից ժամանած երեք «օրենքով գողերի թագադրման» հարցը: Բացի այդ, նրանք պետք է քննարկեին քրեական խմբավորման ղեկավար Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունից հետո ուժերի դասավորությունը և կոորդինացնեին Տարիել Օնիանիային ենթակա հանցավոր խմբավորումների գործունեությունը:
Քրեական հեղինակությունները ձերբակալվել են «Ընտանեկան էլիտ-ակումբ» ռեստորանում` կանխարգելիչ գործողության շրջանակում: