Ֆաբիո Կվալյարելայի գործակալը հերքել է 29-ամյա ֆուտբոլիստի` «Յուվենթուս»-ը հունվարին լքելու ցանկության մասին շրջանառվող լուրերը:
«Կվալյարելայի տրանսֆերը վաճառքի չի հանվել: «Յուվենթուս»-ի ղեկավարությունը ոչինչ չի հայտնել մեզ այդ մասին: Իմ կարծիքով` դրանք պարզապես անհիմն լուրեր են»,- իտալացի լրագրողները մեջբերում են Կվալյարելայի գործակալի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կվալյարելան թուրինյան ակումբի լավագույն ռմբարկուն է: Ա Սերիայի 14 հանդիպումներում նա 6 գոլի հեղինակ է դարձել:








































