«Մաքլարեն»-ն on-line ռեժիմով իրականացրել է նոր բոլիդի շնորհանդեսը:
Ավանդական մոխրագույնը պահպանվել է, սակայն, ինչպես սպասվում էր, Honda-ի շարժիչագործի հետ համագոծակցությունից հետո մոխրագույնը պակասել է:
Գերակշռում է սևը: Նշենք, որ նոր հովանավորի հետ պայմանագրից հետո բոլիդի կողային սև հատվածներն այլ գույն կստանան:
Հիշեցնենք, որ նոր բոլիդը կոչվում է «MP4-30»: Թիմի առաջին պիլոտ Ֆերնանդո Ալոնսոն բոլիդը փորձարկելու է նախամրցաշրջանային փորձարկումների առաջին և երրորդ օրերին: Ջենսոն Բատոնը բոլիդը փորձարկելու է երկրորդ և չորրորդ օրերին:







































