Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը մերձավորարևելյան նավթարդյունահանող երկրներում տեղի ունեցո իրադարձությունների հետևանքով իր շահերի համար մեծ վտանգ է տեսնում: «Մենք կցանկանայինք, որ իրավիճակը կայուն լիներ, այլապես այն կշոշափի նաև մեր շահերը, այդ թվում՝ և նավթային: Ես կարծում եմ, որ այս կարգի հակամարտությունները` անկայունությամբ և էներգակիրների գների անխուսափելի աճով, ձեռնտու չեն Ռուսաստանին: Մեզ համար ավելի ձեռնտու կլինեն կայուն գները»,- ասել է Իվանովը Վաշինգտոնում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ին հետաքրքրում է Ռուսաստանի դիրքորոշումը Լիբիայի հարցով, սակայն Մոսկվայի մասնակցությունն այս հակամարտությանը բացառված է. «Ես անձամբ այդ թեման չեմ բարձրացրել: Ամերիկացիները հպանցիկ շոշոափել են թեման: Նրանց հետաքրքրում է մեր կարծիքը այդ իրադարձության տարբեր սցենարների վերաբերյալ: Նրանք մտահոգություն են հայտնել ներկայիս ընդդիմության առնչությամբ, թե որքանով են նրանք համագործակցում «Ալ-Քաիդայի» հետ»,- ասել է Իվանովը:











































