Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Եթե ՀԱԿ-ն այլ կարծիքի է, կապրենք-կտեսնենք՝ ուրիշ ինչ են առաջարկում համաժողովին չգալու փոխարեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի հրավիրած՝ փետրվարի 5-ին կայանալիք խորհրդաժողովին: Երկու հզոր հանրահավաք անցկացնելուց հետո, Ձեր կարծիքով, խորհրդաժողովն արդյունավետ կարո՞ղ է լինել:

Այդ խորհրդաժողովը հրավիրվում է նախապատրաստական աշխատանքները համակարգելու և ավելի բարձր մակարդակի բերելու նպատակով: Դրան կմասնակցեն բոլոր այն ուժերը, որոնց համար այսօր թանկ է երկրի ապագան, բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ իշխանությունների փոփոխություններն ընդամենը ավազակապետության կյանքը երկարացնելու նպատակ են հետապնդում, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեկ օր շուտ հարկավոր է իշխանափոխություն իրականացնել: Բոլորիս համար էլ պարզ է, որ արտաքին քաղաքականության մեջ տապալումներն արդեն դառնում են վտանգավոր, չեն կարողանում նույնիսկ ելքեր գտնել փրկության ուղիները մատնանշելու համար, իսկ ներքին տնտեսական իրավիճակը բոլորդ ինձնից լավ գիտեք՝ արտաքին պարտքն անթույլատրելի սահմանների է հասել, անարդարությունը խեղդում է բոլորին, ոչ մի ելք չենք տեսնում, որ մի փոքր վերականգնվի դատական համակարգի նկատմամբ հայաստանցու կարծիքը: Այս ամենի ելքը մենք համարում ենք իշխանափոխությունը, կարծում ենք, որ փետրվարի 5-ի համաժողովում որոշ ելքեր կնշվեն:

Փաստորեն ՀԱԿ-ը, որ չի մասնակցելու այդ համաժողովին, չի՞ տեսնում այդ ամենը, նշեցիք, որ մասնակցում են այն ուժերը, որոնց համար թանկ է երկրի ապագան, ՀԱԿ-ն այլևս այդ ուժերի դասին չի՞ պատկանում:

Ես կարծում եմ, որ պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք իմ նշած նպատակները համարում են կենսական կարևոր: Եթե ՀԱԿ-ը այլ տարբերակ ունի՝ համաժողովին չմասնակցելու, բայց իշխանափոխոթյանը նպաստելու համար, ինչո՞ւ ոչ: Եթե ՀԱԿ-ն ունի ավելի սրընթաց անցնելու մեթոդներ ու ուզում է դրանք կիրառել, ապա թող կիրառի: Կարելի է լսել, գալ ընդհանուր հայտարարի՝ նպատակը միայն պետք է լինի այն, որ այս ավազակախմբից շուտ ազատվենք, քանի ինչ-որ ելքեր մենք տեսնում ենք: Իմ կարծիքով՝ սա պետք է լինի մոտեցումը:

Բայց կարծես ոչ թե այլ մոտեցում ունեն, այլ հայտարարում են, որ ԲՀԿ-ի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափով են համագործակցում, գուցե արտախորհրդարանական որոշ ուժերի, հասարակական կազմակերպությունների կարծիքնե՞րն են կաշկանդում:

Ես ինքս երբևէ կուսակցական չեմ եղել և ավելի շատ տրամադրված եմ հասարակական խմբերի հետ համագործակցելուն: Հիմա եթե «Բարգավաճ Հայաստանը»-ը իր շուրջը հավաքում է բոլոր հասարակական կազմակերպություններին՝ ես դա ողջունում եմ և կարծում եմ, որ դրանից հրաժարվելը սխալ կլինի: Եթե ՀԱԿ-ը այլ կարծիքի է, ապա կապրենք կտեսնենք՝ ուրիշ ինչ են առաջարկում դրա փոխարեն: Բայց ես կարծում եմ, որ նման խորհրդաժողով դեռ ամիսներ առաջ պետք է լիներ՝ անպայման հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

Իսկ հանրահավաքային պայքարն ուշացնելը հիասթափություն չի՞ առաջացնի. ՀԱԿ-ն, օրինակ, մշտապես կողմ է եղել, որ Ազատության հրապարակը «տաք պահվի»:

Մարզերում, Եվրոպայում և այլուր շտաբների բացումը նրա համար է, որ հանրահավաք անելու հնարավորությունները մեծանան: Մոտեցումները բացարաձակ պարզ են, բայց պետք է աշխատանքներն այնպես համակարգել, որ հանրահավաքները լինեն էֆեկտիվ:

Դուք այսօր կառավարության մեջ չեք տեսնի որևէ մարդու, որը կարող է ասել, որ իր գործունեությամբ ՀՀ տնտեսության մեջ աճ կարող է գրանցվել: Նրանցից որևէ մեկը չի կարող գրանցել մի արդյունք, որը ժողովրդի կողմից կարող է դրական գնահատվել: Վարչապետը եթե հանկարծ ունենա անգամ փոքր համոզմունք, որ իր գործունեությամբ ՀՀ տնտեսությունը կարող է ոտքի հանել, ապա ես առաջինը հանդես կգամ իշխանափոխությունից «ձեռք քաշելու» հայտարարությամբ։ Բայց այդպիսի մարդ իշխանության մեջ չկա: Նույն Սերժ Սարգսյանը Ցեղասպանության 100-ամյակից առաջ չգիտի՝ ինչ քայլ անել, որ Էրդողանի կողմից ծաղրի չարժանանա. հայ-թուրքական արձանագրությունների ավարտը լինելու է շատ ավելի սարսափելի, քան սկիզբն է եղել՝ սա է հայտարարում Էրդողանը, իսկ ՀՀ նախագահը բացարձակ պատրաստ չէ նրա քայլերը կանխագուշակելու:

Այս իրավիճակում ելքը մեկն է՝ իշխանությունները պետք է հրաժարական տան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում