Հունվարի 26-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել է Վայքի ՃՇՇ-ն:









































