Բորիսովյան ԲԱՏԵ ակումբը պաշտոնական հարցում կներկայացնի ՈւԵՖԱ-ին` Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Ֆեներբախչե»-ի դեմ խաղում թիմի երկրպագուների ներկայության խնդրանքով: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` ՈւԵՖԱ-ի` թուրքական ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցի համաձայն` թիմը պետք է առանց երկրպագուների խաղ անցկացներ:
Կազմակերպությունը ստիպված է եղել պատժել «Ֆեներբախչե»-ին` 2012 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած «Բորուսիա»-ի դեմ խաղին երկրպագուների վայրագությունների և հանդիպումը ոչ պատշաճ մակարդակով կազմակերպելու պատճառով:






































