Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Twitter-ի իր էջում տեղադրել է Կոլումբիայի հավաքականի լեգենդար խաղացող Կարլոս Վալդերամայի հետ իր լուսանկարը:
23-ամյա ֆուտբոլիստը հայրենակցին իր կուռքն է անվանել:
«Մեզ այցելեց լեգենդար 10 համարը: Իմ կուռքը: Միշտ հիացել եմ նրա խաղով»,- Twitter-ի իր էջում գրել է Խամեսը:






































