«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը:
Լուիս Էնրիկեի սաները 3:2 հաշվով հաղթանակ են տարել արտագնա խաղում և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում, «Ատլետիկո»-ի երկու ֆուտբոլիստներ հեռացվեցին խաղադաշտից:
«Երկրպագուների համար առաջին խաղակեսը շատ հետաքրքիր ստացվեց: Իսկ մրցավարը սխալվում էր հօգուտ երկու թիմերի: Կարծում եմ` կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց լավագույն թիմը: Պետք է կարողանալ հաղթել կամ ընդունել պարտությունը»,- Marca-ն մեջբերում է Բուսկետսի խոսքերը:






































