Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Կարապետ Ռուբինյան՝ «Կլինե՞ն թեկնածուներ, որոնք հող կստեղծեն ժողովրդի համախմբման համար». մամուլ

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:

– Պարոն Ռուբինյան, նախագահական ընտրությունների քարոզարշավը և, առհասարակ, այս գործընթացներն ի՞նչ տպավորություն են թողնում Ձեր վրա: Մեկնարկից օր չանցած՝ նախագահի թեկնածուներից շատերը չբացառեցին քարոզարշավի ինչոր փուլում թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին միանալու հնարավորությունը: Քաղաքական պայքարի այս ձևը ներկա իրավիճակում որքանո՞վ է արդյունավետ:

– Քարոզարշավից իմ տպավորությունը շատ միակողմանի կլինի, որովհետև միակ տեղեկատվական աղբյուրը համացանցն է: Կարծես դեռ մեկնարկային վիճակ է, միայն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավներն են ակտիվ քննարկվում, նաև տեղյակ եմ Բագրատյանի տնտեսական ծրագրից ու Ղուկասյանի հացադուլից, որի մասին դուք ինքներդ էլ հետաքրքրվում եք: Պայքարի նրա ընտրած ձևը ես չէի մերժի, եթե բոլոր թեկնածուները, այդ արդար ընտրության պահանջը պաշտպանելով, դուրս գան ընտրապայքարից, ապա ոչ հարյուր տոկոսանոց արդյունքի ակնկալիքով, որովհետև բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ սպանություններից և հալածանքներից չի խորշել, երբ իշխանության հարց է եղել, բայց, միևնույն ժամանակ, բավական մեծ հարված կլինի ընտրությունների լրջության առումով, և հերթական անգամ կերևակվեր Սերժ Սարգսյան բռնապետի դեմքը:

Անդրիաս Ղուկասյանը պահանջում է ԿԸՀից չեղյալ հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, տպավորությունն այնպիսին է, որ նախագահի թեկնածուներն անիրագործելի, անիրականանալի պահանջներով են մտել պայքարի մեջ, և դա է անլրջացնում շատ բաներ:

– ԿԸՀ-ն խամաճիկային հանձնաժողով է, և որևէ ինքնուրույն քայլ այդ հանձնաժողովից սպասել իմաստ չունի: Պարզ է, որ այդ պահանջները կարելի է որակել հակաօրինական և անտեսել, բայց մարդն ընտրել է պայքարի ինչ-որ ձև, և դա կարող է գործնական դառնալ, եթե աջակցություն ստանա այլ թեկնածուների և հասարակության կողմից: Կարող է և մնալ անհաջող փորձ, դա էլ է հավանական:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ թեկնածուները չեն աջակցում, կրկին ամբիցիանե՞րն են խանգարում, թե՞, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ընտրություններով հնարավոր է փոփոխություններ անել:

– Միգուցե ոմանք անկեղծ թյուրիմացության մեջ են, որ, այնուամենայնիվ, հնարավոր է ռեժիմի պարտադրած խաղի կանոններով հաղթել ռեժիմին, բայց կան նաև այլ նպատակ հետապնդողներ, որոնց նպատակը, բնականաբար, ռեժիմի դեմ պայքարը չէ, չէ՞ որ այդ մարդկանց չենք էլ տեսել պայքարի շարքերում. իրենք այլ խնդիրներ են լուծում: Եթե բոլորի խնդիրը լիներ պայքարը ռեժիմի դեմ, շատ ավելի հեշտ կլիներ:

Պարոն Ռուբինյան, Հայաստանում երբևէ եղե՞լ են նման ընտրություններ, որոնց նկատմամբ հասարակության հետաքրքրությունն այսքան քիչ լինի, ինչի՞ց ստեղծվեց նման իրավիճակ, իսկ գուցե համաձայն չե՞ք իմ նկատառմանը:

– Ես չէի ասի, որ հիասթափության աստիճանի էական փոփոխություն կա, իհարկե կա, հիասթափությունը մի քիչ ավելի շատ է, քան այլ ընտրությունների ժամանակ, դա էլ հանրահայտ է, թե ինչով է պայմանավորված: Արմատական ընդդիմությունը ձախողվել է, հրաժարվել է պայքարից, և դա հիասթափության նոր ալիք է ստեղծել հասարակության մեջ:

Հասարակությունը երկու կարծիքի է կարծես բաժանվել, մի մասը մտածում է, որ չպետք է մասնակցել ընտրություններին, չպետք է բավարար ցուցանիշ ապահովել, մի մասն էլ պնդում է, որ ակտիվ մասնակցություն, պայքար է պետք: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, և, ըստ Ձեզ, ո՞րն է ճիշտ ճանապարհը:

– Ես առայժմ երկու հարցի հստակ պատասխան ունեմ, որպես քաղաքացի՝ միանշանակ մասնակցելու եմ քվեարկությանը, և երկրորդ, որպես գիտակից քաղաքացի՝ դեմ եմ քվեարկելու ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանին, մնացածը կողմնորոշվելու հարց է: Եթե հանկարծ ինչ-որ հրաշքով թեկնածուները միասնաբար որոշում կայացնեն բոյկոտելու, դա այլ խնդիր է:

Իսկ եթե թեկնածուները միավորվեն, միասնական ընդդիմադիր թեկնածուն կարո՞ղ է իրավիճակ փոխել:

– Խնդիրը միասնական թեկնածուի առկայության և բացակայության մեջ չէ, նախորդ ընտրություններին մենք տեսանք, որ ըստ էության մեծամասնության համախմբում կար Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ, և շատ ավելի մեծ համախմբում եղավ, երբ փաստ դարձան խայտառակ ընտրակեղծիքները, բայց դա էլ չօգնեց, և ռեժիմը կարողացավ պահպանել իշխանությունը: Այստեղ ինձ համար կարևորը ոչ թե միասնական թեկնածուի առկայությունն է, այլ այն, թե կլինե՞ն թեկնածուներ, որոնք հող կստեղծեն ժողովրդին համախմբելու և հետագայում ռեժիմի դեմ պայքարելու՝ անկախ ընտրությունների կանխատեսելի արդյունքից:

Դուք տեսնո՞ւմ եք նման թեկնածուի:

– Դեռ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում