Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Կիպրոսի երկարաժամկետ պարտատոմսերի դեֆոլտի վարկանիշը «ВВ»-ից իջեցրել է կարճաժամկետ «В»-ի:
Ըստ վարկանիշի՝ կանխատեսումը բացասական է: Նրանց համար ամենաբարձր նշաձողը համարվում է «ААА» վարկանիշը: Գործակալությունը կարծում է, որ բանկային հատվածին պետական աջակցության ծավալը ավելի մեծ կլինի, քան ենթադրում էին նախկին գնահատականները, որի հետ կապված էլ վարկանիշն իջեցվել էր:
Fitch-ն անհանգստացած է Կիպրոսի բանկերի պահանջվածության անորոշությունից: Միջոցների ընդհանուր ծավալը, որոնք կուղղվեն այդ նպատակներին, կարող է կազմել մինչև 10 մլրդ եվրո, չնայած գործակալության վերլուծաբանները չեն բացառում որ այն կարող է ավելի մեծ լինել: Նրանք ենթադրում են, որ դա կհանգեցնի 2013-ին երկրի պետական պարտքի ՀՆԱ-ի 140 % աճի: Ավելի վաղ սպասում էին 120 % աճ:
Կիպրոսի բանակցությունները միջազգային վարկային կազմակերպությունների հետ, որոնք սկսվել էին դեռևս 2012 թ-ի ամռանը, մինչև հիմա շարունակվում են: 2013-ի փետրվարի 17-ին երկրում նշանակված են նախագահական ընտրություններ: Դեռևս վարկատուների հետ համաձայնության գալ չի հաջողվում տնտեսման հետագա միջոցների հարցում, ներառյալ՝ ծախսերի կրճատում, աշխատավարձերի ու թոշակների կրճատում և հեռահաղորդակցության ու էլեկտրաէներգիայի ոլորտների մասնավորեցում:
Բանկերին տրամադրվելիք օգնությունը ևս պետք է համաձայնեցնել: Դա պետք է անել մինչև հունիսի 3-ը :
Բանկերին ուղղված միջոցների ծավալը եթե առավել լինի գործակալության կանխատեսածից, ապա կարող է երկրի վարկանիշը իջնել: Վարկանիշի վրա ազդեցություն կունենա կառավարության անկարողությունը բյուջեի կայունացումը ապահովելու գործում կամ անկանխատեսելի քաղաքական որոշումները:
Պարտքերի կրճատման առաջընթացը և միջնաժամկետ տնտեսական խնդիրների լուծումը, ինչպես նաև եռյակի հետ համաձայնությունը բանկերին աջակցելու հարցում, կարող են Fitch-ին մղել երկրի վարկանիշի բարձրացմանը, մինչև կայունության ցուցանիշի:









































