Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության շրջանակներում Զամբիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի ընտրանու դեմ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Զամբիացիների միակ գոլը 11 մետրանոցի հիանալի կատարմամբ հեղինակեց դարպասապահ Քենեդի Մվենեն: Նույնիսկ լավագույն վարպետները երբեմն այսպես չեն իրացնում:









































