Այսօր Իկեր Կասիլյասը վիրահատվել է Մադրիդի «Բետա Մարիա Անա դե Խեսուս» հիվանդանոցում: Նա վիրահատել է ձախ ձեռքը, որի բթամատի հատվածում կոտրվածք էր հայտնաբերվել: Վիրահատությունը տևել է մեկուկես ժամ:
Իկեր Կասիլյասին վիրահատել են ոլորտի լավագույն մասնագետները, և Իկերը միայն մեկ գիշեր կանցկացնի հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ:
Նախնական կանխատեսումներով Իկերը չի խաղա երկու ամիս, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել ակումբի կողմից:







































