Wednesday, 01 05 2024
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հոկտեմբերի 27-ի ոճրախմբի անդամը ֆեյսբուքում «Կիսաբաց լուսամուտներ» է բացել. Hraparak.am

Hraparak.amը գրում է. «Իբրև նախաբան՝ հղում մամուլի մի հրապարակումից. «1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրախմբից այսօր ողջ են մնացել տխրահռչակ եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը:

Վերջին երկուսը, իհարկե, առանձնապես գաղտնի ինֆորմացիայի կրող չեն, սակայն նրանց նույնպես կարող են հայտնի լինել մանրուքներ, իսկ այս գործում մանրուքներ չկան: Փորձագիտական մակարդակով «27»-ին տիրապետողների համոզմամբ` արժե, որ հունանյաններից ոչ պակաս իր կյանքի անվտանգության համար մտահոգ լինի Էդիկ Գրիգորյանը»: Անգամ աշխարհի ամենաժողովրդավար երկրներում բանտարկյալների համար գործում են կապի սահմանափակումներ. կարծեմ՝ գյուտ չեմ անում:

Եվ, որպեսզի բացատրի հայ հանրությանն իր նոր «առաքելությունը», նաիրիի ոճրախմբի իրական պարագլուխ, որպես մանկաբույժ կյանք մտած և արդեն 15 տարի (ու՝ ցմահ, որքան էլ պատրանքներ փայփայի) միայն քստմնելի ոճիրով հայտնի Էդիկ Գրիգորյանն աշնանավերջի մի գեղեցիկ օր որոշել է հայտնվել Ֆեյսբուքում՝ «ողորմի տալով ինտերնետ հնարողի հորը»: Այդ պատմական օրը՝ նոյեմբերի 13-ին, նա խոստացել է «խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»: Այստեղ գլխի ընկնենք և այնուհետ էլ կհամոզվենք, որ ծախու է համարում բոլոր լրատվամիջոցներին ու առանձին լրագրողների, ովքեր հոկտեմբերի 27-ը համարում են ահաբեկչություն: Ֆեյսբուքյան անձնանկարը, ի դեպ, մի քանի տարի առաջ հատուկ նաիրիենց ոճրախմբի սիրուց իրավապաշտպան դարձածների արած, ժամանակին մամուլում պատահաբար հայտնված լուսանկարների շարքից է:

Ահաբեկչության պատճառների և հետևանքների մասին նրա բարբաջանքին մանրամասն կանդրադառնանք, որովհետև ազգային վարակամերժության և ինքնապաշտպանության, ապրելու պարզ բնազդի այս խոցելիության, հոգևոր հետընթացի, քաղցի, արտագաղթի մեր ծանր ժամանակներում մեծ վրիպանք պիտի լինի մեկուսացման երկար տարիներին իսկ գոնե մի քրիստոնյայի չափ չապաշխարող ոճրամիտ-ոճրագործին անպատասխան թողնելը: Բայց նախքան մտքից կաղ՝ «օրթոպեդիկ» նրա «հրապարակախոսական, խոհափիլիսոփայական, քրեաիրավագիտական» թունարձակումներին հետևելը, մի քանի նկատառումներ, թե օրթոպեդ-ահաբեկիչն ինչու է արտահայտվելու պահանջ զգացել:

Միանգամից ասեմ նաև, որ «ինտերնետ հնարողի հորը» բնավ դժվար չէ կռահել: Կարելի է այսքան ծանծաղամիտ լինել. ախր, ինտերնետը նոր չի հնարվել, ոչ էլ անգամ Ֆեյսբուքը, այնպես որ, թող օրհնի նրա հորը, ով իր սիրտը վիրահատել տվեց, ով բանտախցում ապահովում է կապի միջոցներով և ով հիմա պատվեր է իջեցրել, որովհետև կես-բերան ակնարկը, թե ՖԲ-ում միջնորդավորված է և այլն, ծիծաղելի է: Համապատասխան ատյանների համար վայրկյանների հարց է պարզելը, թե նա այդ ինչով է զբաղված իր խցում: Բայց տվյալ պահին մենք էլ օրհնենք «ինտերնետ հնարողի (պայմանական) հորը», որովհետև մենք էլ ուրախանալու մեր պատճառներն ունենք. բացահայտվեք և ինքնաբացահայտվեք, պարոնայք: Վարկած առաջին. որպես մահկանացու՝ անհանգստացել է, որ զանգը կարող է հնչել նաև իր համար: Ի վերջո, որքան էլ համոզիչ երաշխիքներ տրված լինեն, մի փշուր տրամաբանությունն իսկ պետք է հուշի, որ 27-ի ոճրագործների կամ ոճիրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացածների ցուցակը դեռևս ավարտուն չէ:

Հիշեցնենք՝ կասկածելի հանգամանքներում շտապել են կյանքից հեռանալ Նորայր Եղիազարյանը, Վռամ Գալստյանը, Համլետ Ստեփանյանը, Մուշեղ Մովսիսյանը, Ռոզա Հովհաննիսյանը, Հասմիկ Աբրահամյանը, Տիգրան Նաղդալյանը, Տիգրան Նազարյանը և Սերոբ Տեր-Պողոսյանը (ավելացրած ոլոր իմաստներով կես-մարդ Միսակ Մկրտչյանին, որն ուրախությունից գլուխը կորցրած՝ լայքեր է բաշխում իր գաղափարակցի թունարձակումներին, նաև մի տիկին, որ խիստ ռեժիմի հոգեբուժարանում փակված պիտի լիներ, այն էլ՝ սեռավարակի թեքումով):

Կարող է լինել նաև այլ վարկած՝ դոկտոր էդիկը ոճրի և պատժի շուրջ ատենախոսության դրույթներ է փորձարկում, մեկ էլ տեսար՝ հիմա էլ դառնա «ոճրագիտության» դոկտոր: Բայց ավելի հավանական է, որ «հոգևոր-գիտական- հրապարակախոսական» մղումը զուգորդված է ոչ միայն բարբաջելու անզուսպ պահանջմունքի և ինքնապաշտպանական բնազդի հետ, այլ պարզ հայտ է իր խոսքում ակնարկված «իշխանության ու նաև ընդդիմության մեջ» գտնվողներին: Նա հասկացնել է տալիս, որ կարող է պահանջվող տեղեկատվությունը հրապարակ նետել: Չի բացառվում նաև, որ խոսքն «ինքնառաջադրման» մասին չէ, այլ հստակ պետպատվերի, որի շրջանակներում առանձնակի գորովանքով վիրահատեցին նրա սիրտը (չնայած մեր ազատամարտին իրենց առողջությունը նվիրած հազարավոր ազատամարտիկներ այսօր անգամ գլխացավի դեղի փող չունեն, և նրանց մասին Հանրային խորհրդում անհանգստացող չկա):

Երբեմն նրանք այնքան կոպիտ են գործում, որ մնում է պարզել մանրուքներ միայն, այ, օրինակ, ով էր հրահանգել Վազգեն Մանուկյանին, որ նրա «սիրտը ցավի» ահաբեկչության թույնը դեռ չպարպած դոկտորի հիվանդ սրտի համար: Լավ, դառնանք ու հետևենք սրա ՖԲ էջին: Թե ինչի համար են արտոնել-թույլ տվել՝ իրենք կիմանան, բայց գերագնահատել են հմուտ ոճրագործ-ոճրագետի մտավոր ունակությունները: Այստեղ են ասել՝ չկա չարիք առանց բարիքի:

Եվ այսպես, 15 տարի անց օրթոպեդ-ոճրագործը, համարելով, որ ազգի փրկչի, մեսիայի դերը դեռ անավարտ է, որովհետև հայ ժողովուրդը շարունակում է իրենց համարել ոճրագործներ (հոգեախտաբանական չնչին բացառություններով), հանձն է առել Բուդդայի համբերատարությամբ մեզ խելք սովորեցնել. «Ես պատրաստվում եմ ձեզ պատմել ամեն ինչ Հոկտեմբերի 27-ի մասին: Հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու եմ իրական պատճառները, դեպքը և իրական հետևանքները: Մի խոսքով, ինչպես ընդունված է ասել, միասին լիարժեք բացահայտելու ենք Հոկտեմբերի 27-ը»:

Այստեղ նա դարակազմիկ նշանակության մի դիտարկում է անում. «Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով»: Ուշադրություն. սա մի միտք է, որ հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան հենց առաջին ընկալմամբ: Հաջորդ նախադասությամբ պարզվում է, որ «Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է»: Այսինքն՝ ամեն ինչ ճիշտ են արել, և մնացել է մի փոքրիկ դետալ՝ ասել ճշմարտությունը: Նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ:

Հետաքրքիր է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին անդրադառնալու խոստումը. ովքեր ծանոթ են քրգործին, սա կընդունեն որպես անթաքույց հայտ: Այստեղ նա ազատ է ցանկացած մեկի անունը տալու, որովհետև «սա ուրիշ պատմություն է՝ ուրիշ մարդկանց մասին»: Հաջորդ՝ նոյեմբերի 22-ի գրառմամբ նա շարունակում է «բացահայտել Հոկտեմբերի 27-ը» թոք-շոուն:

 

Մանրամասները՝ Hraparak.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում