Միլիարդատեր եղբայրներ Չարլզ և Դևիդ Կոխերի քաղաքական կազմակերպությունը մոտ 900 մլն դոլար կծախսի ԱՄՆ-ում 2016թ. նախագահական արշավի վրա, գրում է USA Today-ը՝ հղում անելով աղբյուրին: Հաղորդվում է, որ այդ բյուջեն ներկայացվել է դոնորներին Freedom Partners-ի ամենամյա ձմեռային հանդիպման ժամանակ:
The New York Times-ը նշում է, որ նախատեսվող 889 մլն դոլար ծախսը «աննախադեպ փորձ է» կոորդինացված արտաքին խմբերի կողմից նախագահական ընտրությունների նկատմամբ, որոնք, ըստ կանխատեսումների, կլինեն ամենաթանկարժեքը պատմության մեջ:
Կոխ եղբայրներից ու ևս մոտ 300 դոնորից, որոնք աջակցում են միլիարդատերերին, զգալի ֆինանսական պարտավորություններ կպահանջվեն, ընդ որում՝ բյուջեն կծածկի և նախագահական պայքարը, և կոնգրեսական պայքարը, նշում է The New York Times-ը:








































