ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է այն քաղաքների ցուցակը, որոնք պետք է ընդունեն Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Այդ քաղաքներն են Բորդոն, Լանսը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Նիցան, Փարիզը, Սեն Դենին, Սենթ Էթյենն ու Թուլուզը:
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարը կմեկնարկի 2014 թվականի սեպտեմբերին: Վիճակահանությունը տեղի կունենա գարնանը Նյոն քաղաքում: Եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2015 թվականի վերջին:







































