«Ուիմբլդոն» թիմի երկրպագուն ձերբակալվել է այն բանի համար, որ թիմի՝ «Պորտ Վեյլ»-ի դեմ խաղում բանան է նետել մարզադաշտ: Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել է, որ երկրպագուի արարքը ռասիստական դրդապատճառ չի ունեցել:
Daily Mail-ը գրում է, որ երկրպագուն դժգոհ է եղել մրցավարի գործողություններից և միտումնավոր չի նետել բանանը մոտ կանգնած ֆուտբոլիստի վրա:
74-ամյա երկրպագուն ազատ է արձակվել:






































