Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կարող է աշխատանքի անցնել «Միլան»-ում: Այդ մասին հայտնում է La Repubblica-ն:
66-ամյա մասնագետը կարող է զբաղեցնել միլանյան ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը, ինչպես նաև կատարել Ֆիլիպո Ինձգիի խորհրդականի աշխատանքը:
Հիշեցնենք` նախորդ տարվա նոյեմբերին Լիպին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:










































