Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ինչ է կատարվում Դաշնակցության ներսում, դրսում և շուրջը

Անցած շաբաթ Ծաղկաձորում տեղի ունեցավ Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որի ժամանակ ընտրվել են այդ կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի անդամները: Այս անգամ ՀՅԴ Բյուրոյի կազմում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել:

Նախ՝ այդ մարմնում նախկին կազմից Հայաստանը միայն կներկայացնի Հրանտ Մարգարյանը: Հայաստանցի անդամներից Վահան Հովհաննիսյանը, հիշեցնենք, անցած տարեվերջին մահացավ: Իսկ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանն ու Մկրտիչ Մկրտչյանն այս անգամ չեն ընտրվել: Փոխարենն այս անգամ Բյուրոն համալրվել է նոր դեմքերով՝ Սպարտակ Սեյրանյան, Կիրո Մանոյան և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան:

Փոփոխություններ են կատարվել նաև այլ երկրների ներկայացուցիչների դեպքում: Այս անգամ չկա Արգենտինան ներկայացնող Մարիո Նալպանտյանը: Իր տեղը պահպանել է Իրանի ներկայացուցիչ Վիգեն Բաղումյանը: Բյուրոյում նոր անդամներ են Լիբանանից Հակոբ Խաչերյանը և Բենիամին Պչաքչյանը: Ընդգրկվել են ԱՄՆ երկու ներկայացուցիչներ՝ Վիգեն Հակոբյանը և Խաչիկ Մուրադյանը, և մեկական ներկայացուցիչներ Կանադայից ու Ֆրանսիայից՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Մուրադ Փափազյանը:

Այս փոփոխություններից բացի՝ ընդլայնվել է նաև Բյուրոյի կազմը. նախկին 9 անդամների փոխարեն՝ այս անգամ այդ մարմինն ունի 11 անդամ: Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը՝ ՀՅԴ-ն դեռ չի մեկնաբանել:

ՀՅԴ այս ժողովի դեպքում նախապես կարծիք կար, թե կուսակցության՝ այլ երկրների կառույցներում, ինչպես նաև այստեղ՝ շարքերում, մեծ տարաձայնություն կա Հ. Մարգարյանի թեկնածության հետ կապված, և չի բացառվում, որ Հ. Մարգարյանի փոխարեն Բյուրոյի ղեկավար ընտրվի ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Հ. Մարգարյանին, ասում են, դեմ էին հատկապես ԱՄՆ-ի, Լեռնային Ղարաբաղի կառույցները: Կարծիք կա, թե որոշակի լարվածություն կա նաև Հ. Մարգարյանի ու Ֆրանսիայի ՀՅԴ-ականների միջև: Հավանաբար այդ հակասությունն է պատճառը, որ Բյուրոյի կազմում այս անգամ չի ընդգրկվել ԼՂՀ ներկայացուցիչ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Ղարաբաղում ՀՅԴ կառույցը ավելի շատ է ընդդիմադիր, քան հայաստանյան կենտրոնը: Ճիշտ է, ՀՅԴ-ն 2009 թվականից իրեն հռչակել է ընդդիմադիր կուսակցություն, բայց վերջին շրջանում իշխանությունների հետ որոշակի համագործակցության է գնում՝ հատկապես սահմանադրական փոփոխությունների հարցում: Այդ պատճառով էլ անցած ամռանը ՀՅԴ-ն դուրս եկավ ոչ իշխանական քառյակից: Իսկ ԼՂՀ կառույցը, ասում են, հակված էր ընտրել Վ. Հովսեփյանին, ով որոշակի ներդրումներ է կատարել Ղարաբաղում:

Որոշ կարծիքների համաձայն՝ իշխանությունների նկատմամբ մեղմ վերաբերմունքի կամ նրանց հետ համագործակցության գնալու պատճառով էլ ՀՅԴ այդ կառույցներում, ինչպես նաև շարքային անդամների մոտ կուսակցության ղեկավարների նկատմամբ դժգոհություն կա: Սակայն ԳՄ թե անդամների և թե ներկայացուցչի ընտրության հարցը որոշվել էր ոչ այնքան ծաղկաձորյան ժողովում, որքան տարբեր երկրների տարածքային կառույցներում: Որպես այդպիսին, սուր պայքար է գնացել հենց այդ կառույցներում ու հատկապես այն կառույցներում, որոնք համեմատաբար ուժեղ են: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի կառույցներին: Վերջին երեքը հայաստանյան կառույցի ղեկավար կազմի հետ միասին, ասում են, Հ. Մարգարյանի կողմնակիցներն են, և նա ընտրվել է այդ կառույցների շնորհիվ: Այնպես որ՝ մինչ ծաղկաձորյան ժողովը արդեն հասկանալի էր, որ Հ. Մարգարյանն է ընտրվելու Բյուրոյի ներկայացուցիչ:

Մինչ այդ ընտրվել են բյուրոյի անդամները, որոնք արդեն իրենց միջից պետք է ընտրեին ներկայացուցչին: Իսկ Բյուրոյի անդամների գերակշիռ մասը Հ. Մարգարյանի կողմնակիցներն են, որոնց շնորհիվ էլ նա ընտրվել է:

Սակայն մեզ չհաջողվեց Ընդհանուր ժողովի հետ կապված ՀՅԴ-ից մեկնաբանություն ստանալ. օրինակ՝ Հ. Մարգարյանից բացի, եղե՞լ են Բյուրոյի ներկայացուցիչ այլ թեկնածուներ և այլն:

Իսկ մինչ այդ ժողովի սկսվելը քաղաքական շրջանակներում խոսում էին, թե այդ պաշտոնում վերընտրվելու համար Հ. Մարգարյանին պետք է աջակցի նաև Սերժ Սարգսյանը: Փոխարենը ՀՅԴ ղեկավարը խոստացել է, որ կուսակցությունը լիակատար աջակցելու է նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Գաղտնիք չէ, որ Հ. Մարգարյանը նախագահականում երբեմն հանդիպում է Ս. Սարգսյանի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բյուրոյի նախկին անդամներ և ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչներ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանն այս անգամ այդ մարմնի կազմում չեն ընդգրկվել այն պատճառով, որ առաջիկայում նրանք պաշտոններ կստանան: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Լ. Մկրտչյանը Վահան Հովհաննիսյանի փոխարեն Գերմանիայում կնշանակվի ՀՀ դեսպան: Շրջանառվում է նաև այն լուրը, թե ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: Իհարկե, չի բացառվում, որ պաշտոններ ստանան նաև առանց կոալիցիա կազմելու՝ հատկապես, որ վերջերս ՀՅԴ նախկին պատգամավոր Արա Նռանյանը ԵՏՄ հանձնաժողովում նշանակվեց ՀՀ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովի սկսվելու օրերին հաղորդագրություն տարածվեց, որ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի մի շարք դաշնակցականներ դուրս են գալիս այդ կառույցից, քանի որ կուսակցությունը շեղվել է իր առաքելությունից: Նրանք նաև նշել էին, թե ցանկանում են միանալ Հիմնադիր խորհրդարանին:

Անցած շաբաթ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, թե դա մեծ սադրանք էր, և որ ՀՅԴ-ի Սպիտակի կոմիտեն նման անդամներ չունի: Այսօր արդեն այդ անդամները տեսանյութ են հրապարակել, որով ցանկանում են ապացուցել իրենց գոյությունն ու նախորդ հաղորդագրության իսկությունը:

«Այս որոշումը շատ շուտվանից է բոլորիս մոտ հասունացած եղել՝ կապված կուսակցության քաղաքական ուղեգծի հետ, որի հետ լիովին անհամաձայն եմ: Կուսակցությունը վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող կառույցի: Հիմնականում ըմբոստ մասսան դուրս եկավ ՀՅԴ-ից: Ցավալի է, որ կուսակցական ընկերները չեն զանգում՝ հարցնեն, թե ինչո՞ւ եք դուրս եկել»,- տեսանյութում ասում էր ՀՅԴ-ն լքած Արմեն Լամբարյանը:

«Ֆեյսբուքում» նույնպես քննարկվում են ՀՅԴ-ում գոյություն ունեցող մթնոլորտը և վերջին իրադարձությունները: Hrach Kaloustian օգտատերը Ազատ Դաշնակցականներ օգտատիրոջ էջում այսպիսի գրություն է թողել. «Եթե Հրանտի նմանները չլինեին, հիմի Դաշնակցությունը առաջին կուսակցությունը կլիներ, մեր 110 տարվա ձեռքբերումները 13 տարվա մեջ խորտակեցին նախագահների պնակից մի ոսկոր պոկելու համար»:

«Մեր ունեցած տեղեկություններու համաձայն՝ ներկա Բյուրոյի ղեկավարն իր շուրջը հավաքած է իրեն երկրպագող ընկերներու, որոնք իրենց շրջաններու մեջ ընդհանրապես սիրուած և հարգուած չեն: Մենք շուտով պիտի հրապարակենք շատ կարևոր բացայայտումներ այդ ընկերներու մասին, որոնք արժանի չեն ՀՅԴ բյուրոյի անդամ դառնալու»,- նշված է Ազատ Դաշնակցականներ օգտատիրոջ էջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում