Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բահրեյնի արտգործնախարար, շեյխ Հալիթ Բին Ահմեդ Էլ Հալիֆեի հրավերով մեկնել է Բահրեյն:
Պլանավորված է, որ Բահրեյնում Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու տեղի քաղաքականվերնախավի հետ: Դրանցում քննարկվելու են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները:
Ակնկալվում է, որ Բահրեյնից Դավութօղլուն կմեկնի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Հիշեցնենք, որ Դավութօղլուի բահրենյան այցից առաջ նրան զանգահարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին և քննարկել տարածաշրջանում և, մասնավորապես, Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունները: