Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի չերնոգորացի հարձակվող Լուկա Ջորջևիչը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Էդեն Ազարի աղմկահարույց գործողությունը, երբ վերջինս ոտքով հարվածեց «Սուոնսի» – «Չելսի» հանդիպման գնդակ մատակարարող տղային, ով չէր ցանկանում գնդակը հանձնել բելգիացուն.
« Տղայի բախտը բերեց, որ Ազարի փոխարեն նրան չմոտեցավ Ջոուի Բարտոնը, քանի որ նա կսպաներ այդ տղային:
Սակայն պետք է հասկանալ նաև, որ դա շատ կարևոր խաղ էր «Չելսի»-ի համար: Դա հասկանում էր նույնիսկ այդ տղան»,- հայտարարեց հարձակվողը:







































