Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, ելույթ ունենալով Դավոսի ֆորումի համաշխարհային առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտարարել է, որ Վրաստանի համար նախկինի պես առաջնահերթ է մնում եվրոինտեգրումը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով վարչապետի մամլո ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, թե Իվանաշվիլին հաստատել է, որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, իսկ եվրոինտեգրումը շարունակում է մնալ երկրի առաջնային նպատակը:
Վրաստանի պատվիրակությունը, որի կազմի մեջ մտնում են նաև էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Ներդրումային գործակալության ու Համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Դավոսում մասնակցում են Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այն մեկնարկել է հունվարի 23-ին և կտևի է հինգ օր:







































