Ցանցահենները գողացել են ծանոթությունների կայքի ավելի քան 20 մլն հաճախորդների տվյալներ՝ հայտնում է Bloomberg-ը։
Թե որ կայքի վրա է կատարվել հարձակումը՝ ներկա պահին հայտնի չէ։
Գործակալության տվյալներով՝ տուժածների ավելի քան կեսը Ռուսաստանի բնակիչներ են, 40 տոկոսը՝ Եվրոպայի։ Գրանցվելիս 7 մլն հաճախորդներ օգտվել են Hotmail.com-ից, 2.5 միլիոնը՝ Yahoo.com-ից, իսկ 2.3 միլիոնը՝ Gmail.com-ից։
Նշվում է, որ պատճենվել են օգտատերերի անուններն ու նրանց գաղտնաբառերը։ Այդպիսով՝ ցանցահենները կարող են հասանելիություն ստանալ կայքի հաճախորդների բանկային հաշիվներին։ Հաղորդվում է, որ չարագործներն արդեն վաճառքի են հանել տեղեկատվությունը։









































