Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը երրորդ անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են ապրիլի 7-ին: այս մասին հաղորդել է երկրի առաջատար Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը:
Վույանովիչի թեկնածությունը հաստատվել է հինգշաբթի կայացած կուսակցության գլխավոր նիստի ժամանակ: Սոցիալիստների առաջնորդ և վարչապետ Միլո Ջուկանովիչը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ գործող նախագահը արժանացել է կուսակցության և քաղաքացիների վստահությանը:
Առաջին անգամ Վույանովիչը դարձել է նախագահ 2003 թ., երբ Մոնտենեգրոն անկախ պետություն չի եղել: 2008 թ. արդեն ընտրվել էր անկախ Մոնտենեգրոյի նախագահ: Մեկ մարդը երկու անգամից ավելի չի կարող ընտրվել երկրի նախագահ, սակայն կուսակցությունը նշում է, որ սահմանադրությունը չի խախտվի, քանի որ Վույանովիչի նախագահությունը պետք է հաշվել այն ժամանակվանից, երբ Մոնտենեգրոն անկախություն է ստացել՝ 2006 թվից:
Մոնտենեգրոյում շատերը կտրականապես համաձայն չեն այս դիրքորոշման հետ: Վույանովիչի թեկնածությունը ապօրինի է համարում նույնիսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ԴՍԿ-ի կրտսեր գործընկերը կոալիցիայում: Սպասվում է, որ այս հարցը պետք է լուծի Սահմանադրական դատարանը:
Մոնտենեգրոյի նախագահը ընտրվում է հինգ տարով:










































