Աշխարհում խոշորագույն օնլայն-աճուրդը՝ eBay-ը, արգելել է իր ռեսուրսում վաճառել Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի ՝ «Ազատագրված Ջանգոյի» հերոսներին մարմնավորող խաղալիքները՝ հայտարարելով, որ դրանք կրում են վիրավորական բնույթ,- հաղորդում է տեղեկատվական TMZ պորտալը:
Ավելի վաղ պլաստիկե արձանիկների թողարկումը, ԱՄՆ սևամորթ բնակչության շահերը պաշտպանող կազմակերպությունների ճնշման տակ, հետ էր կանչել խաղալքիներ արտադրողը: Իրավապաշտպանների կարծիքով՝ խաղալիքները հարուցել են անթույլատրելի թեթևամտություն ստրկության նկատմամբ:
Հունվարի սկզբին խաղալիքների վաճառքից հրաժարվել էր նաև մեկ այլ ցանցային գիգանտ՝ Amazon.-ը:








































