Saturday, 06 06 2026
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է

Human Rights Watch-ը ՀԱԿ ակտիվիստների հարցով նամակ է հղել Վճռաբեկ դատարանին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործի վերաբերյալ նամակ է հղել Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ Ռաչել Դենբերի` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.

«Խնդրում եմ ընդունեք իմ ողջույնը Human Rights Watch ի անունից: Ինչպես դուք հավանաբար գիտեք, Human Rights Watch –ը անկախ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է, որը մարդու իրավունքների ջատագովն է աշխարհի ավելի քան 90 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Մենք գրում ենք ձեզ, արտահայտելու մեր խորին մտահոգությունը, որ 2011-ի օգոստոսին Երևանի ոստիկանության հետ բախման ժամանակ անկարգության և պետական մարմնի ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործին առընչվող` նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վկայությունների կապակցությամբ արդյունավետ դատաքննություն չի իրականացվել:

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր Իրավասության դատարանը դատապարտեց այս չորս երիտասարդներին երկուսից վեց տարվա ազատազրկման` կոպիտ դիմադրություն կամ բռնության սպառնալիք պետական պաշտոնյայի նկատմամբ և խուլիգանության մեղադրանքով:

Օգոստոսի 20-ին պաշտպանական կողմը հայցով դիմել է դատարան` ակտիվիստների գործով ընթացակարգային խախտումների վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը մերժեց դիմումը:

Մենք տեղյակ ենք, որ դուք այս պահին որոշում եք արդյոք լսել այս գործերին առընչվող վճռաբեկ դիմումը, որը ներկայացվել է 2012թ. դեկտեմբերի 23-ին և որ դուք կայացնելու եք ձեր որոշումը մինչև հունվարի 27: Անկախ այն բանից կկայացնի արդյոք վճռաբեկ դատարանը վերջնական որոշում` լսելու այս հայցադիմումները, մենք պնդում ենք, որ դուք հաշվի առնեք ձերբակալությանն անմիջապես նախորդած և 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունում գտնվելու ժամանակահատվածում այս չորս երիտասարդների նկատմամբ կիրառած դաժան վերաբերմունքին առընչվող լուրջ և վստահելի վկայությունները:

Ձերբակալություն և բռնությունների կիրառում 2011թ. օգոստոսի 11-ին Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը մոտեցել են երկու ոստիկանի, ովքեր հարցաքննելիս են եղել երկու երիտասարդի Երևանի Տերյան փողոցում: Առաքելյանը և Կարապետյանը հարցրել են ոստիկաններին թե ինչ են նրանք անում և ինչու: Կարապետյանը համոզված էր, որ երկու երիտասարդները վախեցած էին ոստիկանների վիրավորական խոսելաձևից: Ակտիվիստները հարցաքննվող երիտասարդներին առաջարկել են իրենց օգնությունը` հանդիսանալ նրանց համար որպես վկաներ: Առաքելյանի` իր փաստաբան Վահե Գրիգորյանին տված հայտարարության համաձայն, ոստիկանները ճանաչել են Առաքելյանին և Կարապետյանին որպես ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ: Ոստիկանների և ակտիվիստների միջև խոսակցությունը սաստկացել է, և ըստ վկայության, ոստիկաններից մեկն ապտակել է Առաքելյանին: Ավելի քան 30 այլ ոստիկաններ ժամանել են դեպքի վայր և ընդգրկվել վեճում: Հինգ մյուս ակտիվիստները, այդ թվում գործով անցնող երկու ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը մոտեցել և փորձել են պաշտպանել Առաքելյանին և Կարապետյանին: Բոլոր 7 ակտիվիստները վկայում են, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց այնքան ժամանակ, մինչև որ ոստիկանական մի ավագ սպա հրամայել է ձերբակալել նրանց և տեղափոխել մոտակա ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածներից ոչ մեկը չի տեղեկացվել ձերբակալության պատճառի և նրանց տեղափոխման վայրի մասին: Ըստ Գրիգորյանի, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին, ոստիկաններից մեկը պահել է Առաքելյանին ծնկի վրա` մի քանի րոպե գլուխը սեղմած պահելով ոստիկանական մեքենայի առջևի նստարանին:

Երբ ոստիկանը ազատել է Առաքելյանի պարանոցն ու գլուխը, Առաքելյանն արագ հետ է բարձրացրել գլուխը` շունչ առնելու համար: Հետագայում ոստիկանը դատավարության ընթացքում Առաքելյանի և մյուս ակտիվիստների դեմ վկայություն տալով ասել է, որ Առաքելյանը հարվածել է իրեն և կոտրել քիթը:

Երբ երկու ամբաստանյալների փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Ստեփան Ոսկանյանը ժամանել են ոստիկանական բաժանմունք հանդիպելու պաշտպանյալներին, նրանք ծեծի հետքեր են նկատել պաշտպանյալների մարմինների վրա: Նույն օրը երեկոյան, երբ ոստիկանները ամբաստանյալներին պահել են առանձին սենյակներում, Հովսեփյանը հայտնում է, որ լսել է ճիչեր այն սենյակից որտեղ ոստիկանները պահելիս են եղել Կարապետյանին: Ոստիկաններից մեկը փորձել է Հովսեփյանին թույլ չտալ ստուգելու Կարապետյանի սենյակը: Երբ Հովսեփյանը ներս է մտել սենյակ, տեսել է թե ինչպես է Կարապետյանը փորձում վեր կենալ հատակից: Ամբաստանյալները հետագայում բողոք են ներկայացրել դատախազություն այն մասին որ ձերբակալության ընթացքում իրենք ենթարկվել են դաժան վերաբերմունքի:

2012թ. հուլիսին դատավարության ընթացքում ամբաստանյալները դատարանի առջև վկայություն են տվել, որ իրենք դաժան վերաբերմունքի են ենթարկվել ձերբակալությունից անմիջապես առաջ և ձերբակալության ընթացքում: Առաքելյանը վկայություն է տվել այն մասին թե ինչպես են դաժանորեն իր հետ վարվել իրեն ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս:

Գրիգորյանը պատմել է Human Rights Watch-ին, որ դատախազությունը չի վարել որևէ հետաքննություն դաժան վերաբերմունքի վկայությունների առընչությամբ: Ոչ Ընդհանուր իրավասության դատարանը, ոչ էլ վճռաբեկ դատարանը չեն հարուցել հետաքննություն այս վկայությունների առիթով: Երկու դատարաններն էլ հայտարարել են, որ կտտանքների և դաժան վերաբերմունքի որևէ դեպք տեղի չի ունեցել և որ ակտիվիստների վկայությունները պարզապես նպատակ ունեն խուսափելու քրեական պատասխանատվությունից:

Մենք շատ մտահոգ ենք 4 ամբաստանյալների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի և այդ վկայությունների առնչությամբ արդյունավետ հետաքննության բացակայության կապակցությամբ:

Միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակից է նաև Հայաստանը, դրանց թվում Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների Միջազգային Դաշինքը, ՄԱԿ-ի Կոնվենցիան Կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ, բոլորը խստորեն արգելում են անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Սա ներառում է նաև իրավունք ունենալ ժամանակին, անկողմնակալ, արդյունավետ հետաքննության, որի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել և պատժել իրական կատարողներին:

Այս պահանջների իրականացման ձախողումը կնշանակի, որ Հայաստանը լրջորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները

Պատվարժան նախագահ, մենք հույս ունենք, որ Վճռաբեկ Դատարանը ուշադրությամբ կմոտենա վերը նշված գործին առընչվող տեղեկատվությանը և որ այն կվերանայի գործը բոլոր տեսանկյունից` ելնելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից:

Human Rights Watch –ը հավատում է, որ շատ կարևոր է, որ դաժան վերաբերմունքի մասին վստահելի վկայություններ ունենալով, և հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այս հարցում, անցկացվի այս գործին առընչվող վկայությունների արագ և ամբողջական հետաքննություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում