Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ թիմի կիսապաշտպան Անտուան Գրիզմանն առաջընթաց է գրանցել: Մասնագետը նաև հույս է հայտնել, որ հարձակվող Ֆերնանդո Տորեսն անչափ մոտիվացված է և նախկինի պես խաղալու մեծ ցանկություն ունի:
«Գրիզմանը լուրջ առաջընթաց է գրանցել: Այժմ նա հենց այն ֆուտբոլիստն է, ով մեզ պետք է:
Ինչ վերաբերում է Տորեսին, ապա նա շատ մոտիվացված է և նախկինի պես խաղալու մեծ ցանկություն ունի: «Ռեալ»-ի դեմ պատասխան հանդիպմանը նա դուբլ ձևակերպեց, բացի այդ Ֆերնանդոն հիանալի էր խաղում նաև «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսում:
Աստիճանաբար նա ավելի լավ է համագործակցում խաղընկերների հետ»,- Insidespanishfootball-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:







































