Բոլիվիայում ավտովթարի հետևանքով, որի ընթացքում բախվել են երկու ուղևորատար ավտոբուսներ, զոհվել է 17 մարդ, ավելի քան 30-ը վիրավոր է,- հաղորդում է Univision-ը:
Վթարը տեղի է ունեցել Տապերաս քաղաքում՝ երկրի արևելյան հատվածում: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսների վարորդների սխալների պատճառով, ովքեր գերազանցել են թույլատրված արագությունը:
Սա այս շաբաթվա ընթացքում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ արդեն չորրորդ վթարն էր Բոլիվիայում: Ընդհանուր առմամբ, զոհվել է 63 մարդ:
Բոլիվիայում այս շրջանում հորդառատ անձրևների սեզոն է, որի հետևանքով դժվարացել է երթևեկությունը: