Իսպանացի Ռաֆայել Նադալը առաջին անգամ հաղթող է ճանաչվել պոկերի մրցաշարում: Նա հաղթել է 47 մրցակիցների հոլդեմ պոկեր ոճում ու իր 10 եվրո նախնական խաղադրույքը ավելացրել մինչև 152:
Հիշեցնենք, որ Նադալը թենիսի մրցաշարերի չի մասնակցել Ուիլբլդոնից հետո, քանի որ ծնկի լուրջ վիրահատություն է տարել: Թենիսիստը խոստացել է շարք վերադառնալ Չիլիի Վինյա դել Մար քաղաքում կայանալիք մրցաշարում:
Նադալը խոշոր գովազդային պայմանագիր է կնքել պոկերային ընկերություններից մեկի հետ:
Նադալը իր կարիերայի ընթացքում նվաճել է 50 տիտղոս, ինչպես նաև նվազագույնը մեկական անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում:










































