Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը երկրի բնակիչներին է դիմել խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որտեղ նրա «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը դիմակայում է «Սիրիզա» ձախարմատական կուսակցությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Սամարասի խոսքերով` չնայած կոշտ տնտեսական քաղաքականությանը, որը երկրում սահմանվել է 5 տարի առաջ, Հունաստանի տնտեսությունում վերականգնման նախանշաններ կան:
Սամարասը հայտարարել է, որ «գիշեր-ցերեկ» աշխատում է հօգուտ երկրի: Նա նախազգուշացրել է, որ իր հակառակորդների հաղթանակի դեպքում Հունաստանը կարող է զրկվել որակի մեղմացման ծրագրին մասնակցելուց, որի մասին հայտարարել է ԵԿԲ-ն:
Նշվում է, որ մտավախություններ կան, թե «Սիրիզա»-ի հաղթանակի դեպքում Հունաստանը կարող է վարկային պարտականությունների դեֆոլտ հայտարարել և հրաժարվել եվրոյից:












































