Ամերիկացի հանրահայտ գանգստեր Ալ Կապոնեն (Ալֆոնսո Ֆյորելլո Կապոնե) ծնվել է 1899-ի հունվարի 17-ին` Նեապոլում: Նրա ընտանիքը, ինչպես և իտալացիների մեծ մասը, արտագաղթել է ԱՄՆ՝ ավելի լավ կյանքի փնտրտուքով:
Ալֆոնսոն շատ վաղ է կանգնել ինքնուրույն վաստակելու խնդրի առաջ: 6-րդ դասարանում նա դարձել է ավազակախմբի լիիրավ անդամ ու բոլորին հավասար հսկել է հարազատ շրջանի փողոցները:
16 տարեկանում թողնելով դպրոցը՝ նա երկու տարի ամենատարբեր աշխատանքներ է կատարել՝ աշխատել է բոուլինգ-ակումբում, դեղատանը, հրուշակեղենի խանութում: Սակայն նրան ավելի շատ գրավում էր գիշերային կյանքը: Նա միաժամանակ շարունակել է զենքով պարապմունքներն ու հիանալի կռվել սովորել դանակով, որի արդյունքում՝ շուտով նրան նկատել է «5 փողերի ավազակախումբը»:
Ալֆոնսոն շատ արագ հիանալի կռվողի համբավ ձեռք բերեց: Նա դաժան է եղել և բազմիցս հսկայական ջարդեր է կազմակերպել՝ հաշվեհարդար տեսնելով թշնամիների և հակառակորդների հետ:
Այնուհետև նա ընտանիքի հետ տեղափոխվել է Չիկագո, որտեղ շատ արագ` 1920-ականների վերջին դարձել է միակ տերը: Սակայն օրենքի առաջ պատասխանատվությունից նրան չի հաջողվել խուսափել. 1931-ի հունիսի 16-ին Ալ Կապոնեն, նրա եղբայր Ռալֆն ու 68 այլ գանգստերներ հայտնվել նե մեղադրյալի աթոռին:
Ալ Կապոնեն բանտարկվել է, որտեղից ազատ է արձակվել գործնականում անօգնական ու շատ հիվանդ: Նա հիվանդ է եղել սիֆիլիսով:
Ալ Կապոնեն մահացել է 1947-ի հունվարի 25-ին՝ ուղեղի ուժեղ արյունազեղման հետևանքով:
Կապոնեն ունի շատ հայտնի արտահայտություն. «Անձնական ոչինչ չկա` սա պարզապես բիզնես է»:












































