Ճապոնիայում համաշխարհային խոշորագույն Amazon ընկերության գրասենյակում խուզարկություն է կատարվել: Ինչպես այսօր հաղորդել է Կիոդո տեղեկատվական գործակալությունը՝ ընկերությանը կասկածում են մանկական պոռնոգրաֆիա պարունակող արտադրանք վաճառելու մեջ:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ խուզարկությունը կատարվել է Տոկիոյում ընկերության գլխավոր գրասենյակում:
Համաձայն հետաքննության տվյալների՝ կայքը կասկածվում է 18 տարին չբոլորած անձանց մերկ լուսանկարներով ալբոմների վաճառքի գովազդի մեջ: Դրա հետ մեկտեղ ընկերությունը պնդում է, որ տեղեկություններ չի ունեցել, որ օրենքով արգելված ֆոտոալբոմները վաճառվել են իր կայքում: Ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Ճապոնիայում հաստատված Amazon-ի ներքին կանոնները արգելում են կեղծ, գողացված արտադրանքի, ինչպես նաև մեծերի ու մանկական պոռնոգրաֆիայի վաճառքը:









































